Թուրքիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը ռազմական ոլորտում
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Ջիդդայում հանդիպել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Հալիդ բին Սերման հետ, գրում է ermenihaber.am-ը:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, համատեղ համագործակցության հնարավորությունները ռազմական ոլորտում։
Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև քննարկել անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերը։
Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև բանակցել են ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու հարցերի շուրջ։