ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել՝

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել՝

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում տեխնիկական բանակցություններն են անցկացրել՝ Սիրիայում իրար միջև կոնֆլիկտները և լարվածությունը կանխելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նախօրեին Ադրբեջանում Թուրքիայի և Իսրայելի ներկայացուցիչների տեխնիկական հանդիպման նպատակը Սիրիայում անցանկալի միջադեպերը կանխելու համար դեէսկալացիայի մեխանիզմի ստեղծումն է։

Ապրիլի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել սիրիական Համայի և Ալ-Թիյասի ավիաբազաներին, որտեղ Թուրքիան ծրագրում էր տեղակայել իր ուժերը։ Հարձակումն իրականացվել է հենց այն պահին, երբ թուրքական հրամանատարությունը պատրաստվում էր իր մասնագետներին ուղարկել հենակետեր՝ օբյեկտների տեխնիկական վիճակը գնահատելու համար։

 

Անկարան մտավախություն ունի, որ թուրքական զորախմբին պատահական հարվածը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի։

  • Կիսվել: