շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թուրքիան ցեղասպանության մեղադրանքով հայց է ներկայացրել Նեթանյահուի դեմ

Թուրքիան ցեղասպանության մեղադրանքով հայց է ներկայացրել Նեթանյահուի դեմ

Անկարան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության համար: Այս մասին հայտնել Է Թուրքիայի իշխող ՛՛Արդարություն և զարգացում՛՛ կուսակցության փաստաբան Մեթին Քյուլյունքը՝ սոցկայքի իր էջում:

՛՛Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, որը պետք է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր իրականացրած ցեղասպանության և մարդկության դեմ բոլոր հանցագործությունների համար՛՛,-գրել է իրավաբանը:

Փաստաբանը հրապարակել է հայցի առաջին էջը և մանրամասնել, որ այն ներկայացրել է երկու գործընկերների հետ Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով, որը 23 էջից բաղկացած փաստաթուղթը կուղարկի Միջազգային քրեական դատարան:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: