Թուրքիան արձագանքել է Նեթանյահուի սպառնալիքներին
Թուրքիայի և Սիրիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն ու սուտը արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը, քաղաքական վախերն ու մոլորությունները։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի վարչակազմում, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։
«Թուրքիան կշարունակի հակազդել Նեթանյահուի ապակայունացնող գործունեությանը և աջակցել խաղաղ քաղաքականություն վարող պետություններին։
Թուրքիան ունի փորձ, որը թույլ է տալիս չտրվել Նեթանյահուի նման խաղաղությունն ու կայունությունը խաթարող գործիչների հնարքներին։
Թուրքիան ողջ միջազգային ասպարեզում հեղինակություն է վայելում խաղաղության ձգտման համար։
Թուրքիայի խաղաղ արտաքին քաղաքականությունը կխափանի Նեթանյահուի նման անսկզբունք անձանց խաղերը, որոնք առանց վարանելու պատրաստ են հրկիզել տարածաշրջանը հանուն իրենց քաղաքական ապագայի», — նշել են Էրդողանի վարչակազմում։



