հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան Ադրբեջանից 1 մլրդ դոլար պարտք կվերցնի իր արժույթը փրկելու համար

Թուրքիան Ադրբեջանից 1 մլրդ դոլար պարտք կվերցնի իր արժույթը փրկելու համար

Թուրքիան մոտ է Ադրբեջանի հետ 1 մլրդ դոլարի փոխանակման համաձայնագրին։ Այս մասին հայտնում է «Թուրքիայի ձայն» Telegram ալիքը։

«Անանուն թուրք պաշտոնյաները MEE-ի խմբագրությանը հայտնել են, որ Անկարան եւ Բաքուն մոտ են Թուրքիայի Կենտրոնական բանկի պահուստների ավելացման մասին համաձայնագրի ավարտին։ Ավելի վաղ Թուրքիայի ԿԲ-ն ԱՄԷ-ի հետ արժութային սվոփի մասին համաձայնագիր էր ստորագրել մոտ 5 մլրդ դոլարի չափով։

Պարբերականը նաեւ հայտնում է, որ առանց սվոփերի եւ պարտավորությունների, Թուրքիայի Կենտրոնական բանկի մաքուր միջազգային պահուստները անցյալ ամիս նվազել են մինչեւ մինուս 56 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է 2002 թվականից ի վեր՝ բանկի կողմից լիրայի կայունացման համար արժույթի վաճառքից հետո», - ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: