չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թուրքական ընդդիմադիր պորտալը հայտնում է Գյուլենի մահվան մասին

Թուրքական ընդդիմադիր պորտալը հայտնում է Գյուլենի մահվան մասին

Թուրքական ընդդիմադիր Oda TV լրատվական պորտալը պնդում է, որ հեղաշրջման փորձի մեջ Անկարայի կողմից մեղադրվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը կարող էր թունավորված լինել եւ արդեն մահացել : Ինչպես հայտնել է նշված պորտալը՝ Գյուլենի ՖԵՏՈ կազմակերպության տեսագրությունը, որը հաստատում է, որ նա ողջ է, մոնտաժված է:

Oda TV-ն պնդում է, որ Գյուլենը թունավորվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի իր տանը չորեքշաբթի գիշերը, նրա շրջանակից ևս մի հոգի նույնպես մահացել է: Վիլլայի աշխատակիցներին հրաման է տրված չշփվել մամուլի հետ ։ Պորտալն ընդգծում է, որ այդ տվյալներն իրեն հաստատել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ։

Մինչդեռ Գյուլենի կազմակերպությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ նրա ղեկավարը նստած է աթոռին եւ աղոթում է։ Սակայն Oda TV-ն այդ հոլովակը համարում է մոնտաժ ՝ նախկինում արդեն հրապարակված երեք տեսանյութերից կազմված կադրերով, որոնցում քարոզիչը նույն հագուստն է կրում:

Թուրքական այլ լրատվամիջոցներում Գյուլենի վիճակի վերաբերյալ որեւէ պաշտոնական կամ ավելի կոնկրետ տեղեկատվություն դեռեւս չկա ։

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել ։ Հիմնական դիմակայությունը ծավալվել Է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՈ կազմակերպությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: