երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Թրամփը Վրաստանի նկատմամբ կկիրառի 10 տոկոս մաքսատուրք

Թրամփը Վրաստանի նկատմամբ կկիրառի 10 տոկոս մաքսատուրք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված աղյուսակի համաձայն՝ տարբեր երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը հետևյալն են՝ Չինաստանին՝ 34%, Հնդկաստանին՝ 26%, Ճապոնիային՝ 24%, Վիետնամին՝ 46%, Թայվանին՝ 32%, Մոլդովային՝ 31%, Հարավային Կորեային՝ 25%, Կամբոջային՝ 49%, Թաիլանդին՝ 36%, Շրի Լանկային՝ 44% և այլն։ Տեղեկությունը տարածում է Sky News-ը, փոխանցում է jnews.ge-ն:

Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին և Ուկրաինային ԱՄՆ-ը սահմանել է 10 տոկոս մաքսատուրք։

Բացի այդ, Թրամփը Եվրամիությանը սահմանել է 20 տոկոս մաքսատուրք, իսկ Մեծ Բրիտանիային՝ 10 տոկոս։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ մաքսատուրքերը կնպաստեն ամերիկյան տնտեսության վերականգնմանը։

Թրամփն ընդգծել է, որ մեծ հարգանք ունի Չինաստանի և նախագահ Սի Ծինփինի նկատմամբ, սակայն «նրանք հսկայական առավելություն են ստանում» ԱՄՆ-ից։

«Մյուս առաջնորդները հոգ են տանում իրենց երկրների մասին՝ բարձր մաքսատուրքեր սահմանելով ամերիկյան ներմուծման վրա, և հիմա ժամանակն է, որ մենք սկսենք հոգ տանել մեր երկրի մասին», – հայտարարել է Թրամփը։

BBC-ի տեղեկացմամբ՝ հիմնական 10 տոկոս մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։

 

  • Կիսվել: