շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Թրամփը զրկել է ինձ պետական պաշտպանությունից․ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական

Թրամփը զրկել է ինձ պետական պաշտպանությունից․ ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական

ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրեն զրկել են պետական պաշտպանությունից, որն իրեն տրամադրել էր ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։

Բոլթոնը X-ում գրել է, որ այս որոշումը կայացվել է ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփի հավանությամբ։ «Ես հիասթափված եմ, բայց ոչ զարմացած, որ նախագահ Թրամփը որոշել է դադարեցնել իմ պաշտպանությունը, որը նախկինում ապահովում էր Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունը», - գրել է Բոլթոնը։

Միևնույն ժամանակ նա պնդել է, որ իր կյանքին սպառնացող վտանգը «մնում է առ այսօր»։

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել Բոլթոնի հայտարարությունները։ «Գաղտնի ծառայությունն ի վիճակի չէ մեկնաբանել այս հարցը», - ՏԱՍՍ-ին հայտնել են գործակալության մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: