երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփը Զելենսկիին տեղեկացրել է Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին

Թրամփը Զելենսկիին տեղեկացրել է Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը՝ հավելելով, որ ինք միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Թրամփն ասել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն վշտացնում է։ Նա նշել է, որ հակամարտությանը պետք է վերջ դնել:

ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Թրամփի խոսքով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ նաև Վաշինգտոնում։

Բացի դրանից՝ Թրամփը նաև ասել է, որ Զելենսկիին տեղեկացրել է Ուկրաինայի վրա ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին։ «Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու»,-ընդգծել է նա:

 

  • Կիսվել: