շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփը Վենսին և Ռուբիոյին անվանել է իր պոտենցիալ հաջորդները

Թրամփը Վենսին և Ռուբիոյին անվանել է իր պոտենցիալ հաջորդները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին անվանել է իդեալական թիմ և Հանրապետական կուսակցության պոտենցիալ թեկնածուներ 2028 թվականի ընտրություններում, սակայն չի հստակեցրել, թե նրանցից ով կառաջադրվի նախագահի, և ով՝ փոխնախագահի պաշտոնում, հայտնում է Reuters-ը:

«Հիանալի է հնչում քվեաթերթիկի համար՝ Ջեյ Դի և Մարկո։ Ես կարծում եմ, որ սա իդեալական թիմ է, սակայն մնում են մանրամասները»,- ասել է Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Նա միջոցառման մասնակիցներին առաջարկել է քվեարկել ծափահարություններով՝ հարցնելով, թե ում է դուր գալիս Ջեյ Դի Վենսը, և ում՝ Մարկո Ռուբիոն։

Ընդ որում, Թրամփը չի պարզաբանել, թե երկուսից ում է տեսնում որպես ապագա նախագահ, իսկ ում՝ որպես փոխնախագահ։

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2028 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: