հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը ռեկորդ է սահմանել՝ Կոնգրեսում հանդես գալով ամենաերկար նախագահական ելույթով

Թրամփը ռեկորդ է սահմանել՝ Կոնգրեսում հանդես գալով ամենաերկար նախագահական ելույթով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռեկորդ է սահմանել՝ մարտի 4-ին Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև հանդես գալով ամենաերկար ելույթով։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal պարբերականը։

Նախագահ Թրամփն իր ելույթը եզրափակել է մարտի 4-ի երեկոյան ժամը մոտավորապես 23:00-ին։ Այն տևել է 1 ժամ 39 րոպե՝ դառնալով ամենաերկար ելույթը, որ երբևէ հնչել է Կոնգրեսի երկու պալատների նիստի ժամանակ, լինի դա «Երկրի դրության մասին» ուղերձը թե այլ նման ելույթ, որով նախագահները հանդես են գալիս ղեկավարման առաջին տարվա ընթացքում: 

Պարբերականը հիշեցնում է, որ երկրորդ ամենաերկար ելույթը գրանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2000 թվականին՝ 1 ժամ 29 րոպե տևողությամբ, ներառյալ ծափերի և ընդհատումների ժամանակը: 

Թրամփի նախորդ ամենաերկար ելույթն այս լսարանի համար տեղի է ունեցել 2019 թվականին իր առաջին նախագահության ժամանակ և տևել է 1 ժամ 22 րոպե:

 

  • Կիսվել: