Թրամփը Պուտինի հետ հնարավորինս շուտ հանդիպելու հույս է հայտնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի հնարավորինս շուտ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնելու Ուկրաինայում հակամարտությանը: Այս մասին նա հայտարարել է՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։
Թրամփը, մասնավորապես, ասել է. «Մի բան շատ կարևոր է։ Ես կցանկանայի հնարավորինս շուտ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վերջ դնել այս հակամարտությանը»:
Նա նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնելու պատերազմը, հարցը Ռուսաստանի տիրույթում է:
«Արդյոք այս տարի կավարտվի պատերազմը, հարցրեք Ռուսաստանին։ Ուկրաինան պատրաստ է համաձայնության»,-ասել է ԱՄՆ նախագահը: