երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թրամփը Փելոսիին «կենդանի» է անվանել

Թրամփը Փելոսիին «կենդանի» է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին անվանել է կենդանի, գրում է Politico-ն:

«Եթե ճիշտն ասեմ, ապա կարծում եմ, որ նա կենդանի է»,- ասել է Թրամփը Դայթոն քաղաքում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին հանարապետական թեկնածուների աջակցության հանրահավաքում:

Այնուհետև Թրամփը, գիտակցելով հավանական քննադատությունը, որը նա կստանա իր մեկնաբանության համար, հավելել է.«Հիմա նրանք կասեն՝ ինչ սարսափելի բան է: Նա Նենսի Փելոսիին անասուն է անվանել»։

Նա նաև խոսնակին անվանել է «խելագար Նենսի Փելոսի», ինչպես որ նախկինում հաճախ է արել:

  • Կիսվել: