հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը պատրաստվում է գործարքի դեպքում արագ թուլացնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները

Թրամփը պատրաստվում է գործարքի դեպքում արագ թուլացնել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները

Reuters-ը` վկայակոչելով երկու անանուն անձանց, հայտնում է, որ ԱՄՆ վարչակազմը արագ ուղիներ է որոնում Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու համար, եթե Մոսկվան համաձայնի դադարեցնել իր պատերազմն Ուկրաինայում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարչակազմը քննարկում է առանձին անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցը, սակայն, ինչպես պարզվում է, այդ միջոցը կարող է ազդել ռուսական նավթի և գազի ողջ հատվածի վրա, գրում է Reuters-ը։

Այդ պլանները պատրաստվում են ֆինանսների նախարարությունում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ, հայտնել են աղբյուրները։ Նրանք նշել են, որ նախապատրաստությունները չպետք է մեկնաբանվեն որպես նշան, որ ԱՄՆ-ն կվերացնի պատժամիջոցները առանց Ռուսաստանի կողմից զիջումների, հաղորդում է BBC-ն։

  • Կիսվել: