հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը

Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպմանը:
 
«Սակայն հարկավոր է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամություն հայտնեն Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին»,- հայտնել են Վաշինգտոնից։ Սպիտակ տան խոսնակը շեշտել է՝ ամերիկյան կողմի դիրքորոշումը հստակ է՝ պատերազմը պետք է դադարեցվի:
 
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ևս աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահի գաղափարին՝ քառակողմ հանդիպում անցկացնել՝ Զելենսկի-Պուտին-Թրամփ-Էրդողան մակարդակով:

  • Կիսվել: