երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Թրամփը Նեթանյահուին կոչ է արել թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները

Թրամփը Նեթանյահուին կոչ է արել թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, տեղեկացնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Նեթանյահուին խնդրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ իրականացվող հարվածները՝ Իրանի հետ բանակցություններին չխոչընդոտելու նպատակով։ 

Չնայած Թրամփի վարչակազմը և Իսրայելը հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը չի տարածվում Լիբանանի վրա, իսրայելական կողմը համաձայնել է լինել ՛՛օգտակար գործընկեր՛՛։

հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նեթանյահուն հրապարակավ հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին ամբողջ ուժով։

Իրենց հերթին իրանական պաշտոնյաները սպառնացել են պատասխանել այդ հարվածներին և խզել հրադադարը։

  • Կիսվել: