ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ կնախընտրեր չվերսկսել Իրանի վրա հարձակումները:
Նա, մասնավորապես, ասել է. «Ես կնախընտրեի դա չանել։ Որպես մարդ, ես նախընտրում եմ դա չանել: Բայց դա տարբերակներից մեկն է», – նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հրաժարվել է հստակեցնել՝ արդյոք Վաշինգտոնը կարող է նոր ռմբակոծությունների մասին որոշում ընդունել Իրանի նկատմամբ։ «Ինչո՞ւ ես պետք է դա ձեզ ասեմ»,-ասել է նա:
ԻՐ հերթին Associated Press-ը հայտնել է, որ Սպիտակ տունն ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, որտեղ հայտնել է ռազմական գործողությունների ավարտի մասին։
«Ռազմական գործողությունները, որոնք սկսվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին, ավարտվել են»,-ասվում է ուղերձում։
CNN-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաները ոչնչացվել են Իրանի հարվածների հետևանքով։
Ըստ հեռուստաալիքի՝ առնվազն 16 ամերիկյան բազա ավերվել է և այլևս չի կարող օգտագործվել։ Դրանք կազմում են տարածաշրջանում գտնվող օբյեկտների մեծ մասը։ ԱՄՆ-ից անանուն աղբյուր հայտնել է հեռուստաալիքին, որ Իրանը բազաների վրա հարվածների համար կիրառել է ժամանակակից տեխնոլոգիաներ։