հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը մտադիր է 240,000 ուկրաինացի փախստականների զրկել իրավական կարգավիճակից․ Reuters

Թրամփը մտադիր է 240,000 ուկրաինացի փախստականների զրկել իրավական կարգավիճակից․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է հետ կանչել 2022 թվականից հետո երկիր ժամանած շուրջ 240 հազար ուկրաինացի փախստականների իրավական կարգավիճակը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ որոշումը սպասվում է ապրիլին, և դա կարող է հանգեցնել ուկրաինացիների արագացված արտաքսմանը։

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացի փախստականների համար ծրագրերի չեղարկումը սկսել է նախապատրաստվել դեռևս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Թրամփի հրապարակային վեճից առաջ։

Հաղորդվում է նաև, որ նույն նախաձեռնության շրջանակում Թրամփի վարչակազմը նաև նախատեսում է մարտի սկզբին չեղարկել հումանիտար հիմքերը մոտ 530,000 կուբացիների, հաիթցիների, նիկարագուացիների և վենեսուելացիների համար։ 

  • Կիսվել: