երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփը մտադիր չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շարունակել Ուկրաինայում հակամարտությունը

Թրամփը մտադիր չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շարունակել Ուկրաինայում հակամարտությունը

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման քննադատները ոչ այլ ինչ են ուզում, քան մարտերի անվերջ շարունակություն, և ամերիկացի առաջնորդը մտադիր չէ լսել նման շրջանակների կարծիքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։

«Եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափարներ ունի, թող դրանք առաջ քաշի: Բայց մինչ այժմ, այն ամենը, ինչ ես լսել եմ, անժամկետ պատերազմի կոչ է»,-  Fox News-ի եթերում ասել է պաշտոնյան՝ մեկնաբանելով Ուկրաինայում իրավիճակը:

Ըստ նրա՝ Թրամփը հավաքել է առանցքային նախարարների և օգնականների «մեծ թիմ», որոնք բոլորն էլ միահամուռ աշխատում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ։

  • Կիսվել: