Թրամփը միանգամայն վստահ է, որ ԱՄՆ-ը կստանա Գրենլանդիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացարձակ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնը կստանա Գրենլանդիան:
«Մենք կստանանք Գրենլանդիան: Այո, 100 տոկոսով»,- ասել է նա NBC News-ին պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վստահ է այդ նպատակին հասնելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «առանց ռազմական ուժի դա անելու լավ հնարավորություն կա», բայց, այնուամենայնիվ, «ոչինչ չի բացառում»։