հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը միակն է, ով կարող է Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Ռուբիո

Թրամփը միակն է, ով կարող է Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երկիր մոլորակի վրա միակ մարդն է, ով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա անհնար է անել թշնամական գործողությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ին տված հարցազրույցում։

«Միակ միջոցը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու այն է, եթե Վլադիմիր Պուտինը գա բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին նախագահ Թրամփը Երկրի վրա միակ մարդն է, ով ինչ-որ հնարավորություն ունի նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու…բայց անհնար է նրան բերել բանակցությունների սեղանի շուրջ՝ անվանարկելով և թշնամաբար վարվելով», – ասել է նա հարցազրույցում։

Ռուբիոն հավելել է, որ Թրամփի ոչ թշնամական դիրքորոշումը նրա սեփական բնազդն է, որը հիմնված է «բազմամյա գործարքների կնքման վրա»:

  • Կիսվել: