Թրամփը կրկին կառաջարդվի Խաղաղության Նոբելյան մրցանակի
Կալիֆոռնիայից ԱՄՆ կոնգրեսական Դարել Իսան սոցիալական ցանցերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու իր պլանների մասին։
«Ես Դոնալդ Թրամփին կառաջադրեմ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Ոչ ոք նրանից ավելի արժանի չէ»,- գրել է Իսան՝ հաղորդում է Araratnewz.am-ը։
Անցյալ տարի Թրամփն արդեն առաջադրվել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այն ժամանակ նրա թեկնածությունը պաշտպանում էր Նյու Յորքի կոնգրեսական, հանրապետական Կլաուդիա Թեննին։