երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Թրամփը կոչ է արել Նեթանյահուին սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով

Թրամփը կոչ է արել Նեթանյահուին սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել սահմանափակվել Լիբանանին հասցվող կետային հարվածներով։

«Ես Նեթանյահուին ասացի, որ նա պետք է գործի միայն կետային հարվածներ հասցնելով, չքանդի շենքերը։ Դա չափազանց սարսափելի է, և Իսրայելին վատ կերպով է ներկայացնում», - ասել է Թրամփն Axios լրատվականին։

Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված հրադադարի ռեժիմին, իսրայելական ավիացիան ու հրետանին շարունակում են ամեն օր գրոհներ իրականացնել Լիբանանի հարավի վրա։

 

  • Կիսվել: