Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել Քենեդիի սպանության մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին։
«Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների գաղտնի նյութերը և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Այս ամենը կհրապարակվի», – ասել է նա հունվարի 19-ին Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների առջև տեղի ունեցած հանրահավաքում:
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։