երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփը կարգադրել է պաշտոնից ազատել «Բայդենի ժամանակաշրջանի» բոլոր դատախազներին

Թրամփը կարգադրել է պաշտոնից ազատել «Բայդենի ժամանակաշրջանի» բոլոր դատախազներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  Արդարադատության նախարարությանը կարգադրել է պաշտոնից ազատել բոլոր դատախազներին, որոնք աշխատել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում փետրվարի 18-ին։

«Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ արդարադատության նախարարությունը քաղաքականացված է եղել, ինչպես նախկինում երբեք: Այդ պատճառով ես կարգադրել եմ պաշտոնից ազատել «Բայդենի ժամանակաշրջանից» մնացած բոլոր դատախազներին», - գրել է Թրամփը:

Նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է «անհապաղ» կարգուկանոն հաստատել Արդարադատության նախարարությունում և վերականգնել ԱՄՆ քաղաքացիների վստահությունն այդ ինստիտուտի նկատմամբ։

«Ամերիկայի ոսկե դարը պետք է ունենա արդար արդարադատության համակարգ. դա սկսվում է այսօր», – հավելել է Թրամփը:

 

  • Կիսվել: