Թրամփը կանխատեսել է, թե երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չի լինի Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր ունենալու որոշմանը: Այս մասին տեղեկացնում Le Monde-ը։
Նշվում է, որ նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը, որը թևակոխել է արդեն չորրորդ տարին, կարող է ավարտվել «մի քանի շաբաթվա ընթացքում»։
Բացի դրանից՝ Թրամփն ասել է նաև, որ Ուկրաինայի հետ օգտակար հանածոների շուրջ գործարքի կնքումը «շատ մոտ է»:
Ավելի վաղ պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ բանակցությունները գործարքի շուրջ, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա Ուկրաինայի պաշտպանության դիմաց օգտվել նրա օգտակար հանածոներից, և որը առաջացրել է երկու երկրների միջև լարվածություն, «վերջնական» փուլում են: