ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Թրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ)

Թրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է աջակցել գործարար, միլիարդատեր, Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկին նրա Tesla ընկերության արժեթղթերի  գնի և մեքենաների վաճառքի ցոիցանիշների ռեկորդային անկման պայմաններում և գնել է ընկերության մեքենան։ Հրապարակային միջոցառման ժամանակ Թրամփը ցուցադրաբար ընտրել և գնել է էլեկտրական մեքենաներից մեկը: Այս մասին հայտնել է The Guardian-ը։

 

Նշվում է, որ Թրամփը Մասկի և նրա փոքրիկ որդու ուղեկցությամբ քայլել է Վաշինգտոնի իր նստավայրի տարածքում շարված մեքենաներ մոտով և ասել, որ գնելու է կարմիր Model S, որի համար վճարելու է չեկով։

Նշենք, որ Tesla-ի վաճառքները Ֆրանսիայում և Սկանդինավիայում փետրվարին կտրուկ նվազել են, ինչը ազդել է ընկերության շուկայական մասնաբաժնի վրա։ Հաղորդվել է նաև, որ Tesla-ն Ավստրալիայում փետրվարին վաճառքի կտրուկ անկում է գրանցել՝ անցյալ տարվա համեմատ՝ 70%-ով։
 

 

  • Կիսվել: