երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփը հրաման է ստորագրել  Ջոն Քեննեդու, Ռոբերտ Քեննեդու և քարոզիչ Մարթին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ

Թրամփը հրաման է ստորագրել Ջոն Քեննեդու, Ռոբերտ Քեննեդու և քարոզիչ Մարթին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել նախկին նախագահ Ջոն Քեննեդու, նրա կրտսեր եղբոր՝ Ռոբերտ Քեննեդու և քարոզիչ Մարթին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ։ Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Հրամանում ասվում է, որ Ջոն Քեննեդու, Ռոբերտ Քեննեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների մասին տեղեկատվության շարունակական կոծկումը չի բխում հանրային շահերից։ Դոնալդ Թրամփը հրահանգել է նաև, որ հրամանը ստորագրելու համար օգտագործված գրիչը տրվի Ռոբերտ Քեննեդու որդուն՝ առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի թեկնածու Ռոբերտ Քեննեդի կրտսերին։

15 օրվա ընթացքում ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը գլխավոր դատախազի և նախագահի օգնականի հետ միասին պետք է ներկայացնի Ջոն Քեննեդու սպանության փաստաթղթերի ամբողջական հրապարակման ծրագիր, իսկ 45 օր հետո՝ Ռոբերտ Քեննեդու և Մարթին Լյութեր Քինգի սպանությունների նյութերը։

Նախագահ Ջոն Քեննեդիին սպանել է Լի Հարվի Օսվալդը Դալլասում 1963 թվականին։ Ռոբերտ Քեննեդիին սպանել է պաղեստինցի ահաբեկիչը 1968-ին հրապարակային քարոզարշավի ժամանակ: Մարթին Լյութեր Քինգին գնդակահարել է Ջեյմս Էրլ Ռեյը 1968 թվականին Մեմֆիսում։

  • Կիսվել: