Թրամփը հնարավոր է համարում Ռուսաստան իր այցելությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայում խաղաղության հաստատման ջանքերի շրջանակներում։ Այս մասին նա ասել է մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում՝ Չինաստան մեկնելուց առաջ:0
«Դա հնարավոր է»,-նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հավելել է, որ, իր կարծիքով, հակամարտության ավարտը շատ մոտ է։ Նա մտադիր է անել «հնարավոր ամեն ինչ»՝ դրան հասնելու համար։


