շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփը հայտնել է, թե ի՛նչ մեթոդներով ԱՄՆ-ն շուտով կավարտի պատերազմն Իրանի հետ

Թրամփը հայտնել է, թե ի՛նչ մեթոդներով ԱՄՆ-ն շուտով կավարտի պատերազմն Իրանի հետ

ԱՄՆ-ն ծրագրում է շուտով ավարտել Իրանի դեմ գործողությունը երկկողմ համաձայնագրի միջոցով կամ ավելի կոշտ մեթոդներով։ Այս մասին Վիսկոնսին նահանգի Չիպևա Ֆոլս քաղաքում գյուղատնտեսությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հասել ենք այն կետին, երբ պետք է շատ արագ հեռանանք Իրանից, և դա կլինի շատ վճռական քայլ։ Այսպես թե այնպես, լինի դա թղթի կտորի օգնությամբ, թե կոշտ մեթոդներով: Մենք հիմնականում արդեն ավարտել ենք դա։ Դուք կտեսնեք, որ դա կավարտվի թղթի օգնությամբ կամ ավելի բարդ եղանակով, թեև կարելի էր ասել, որ դա շատ ավելի հեշտ ճանապարհ է»:

 

  • Կիսվել: