Թրամփը հայտնել է՝ որքան կտևի Իրանի ծովային շրջափակումը
Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։
Նրա խոսքով՝ Իրանի ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ մինչև միջուկային համաձայնագրի կնքումը։
«Շրջափակումը որոշ չափով ավելի արդյունավետ է, քան ռմբակոծությունը... Նրանք խեղդվում են։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Նրանք չեն ուզում, որ ես պահպանեմ շրջափակումը։ Ես չեմ ուզում վերացնել այն, քանի որ չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան»,-ասել է Թրամփը։


