հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ կարող է հանդիպում ունենալ Սաուդյան Արաբիա իր այցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո, հնարավոր է, հանդիպում ունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ես կհանդիպեմ նրա (Պուտինի) հետ», - ասել է նա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք այդ հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում։

«Հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարծում եմ՝ ես նրա հետ կհանդիպեմ դրանից կարճ ժամանակ անց», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-16-ը կմեկնի Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա, Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ 

 

  • Կիսվել: