հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թրամփը հայտնել է, որ ինքն ու Սի Ցզինպինը նամակներ են փոխանակել Չինաստանից Իրանին զենքի մատակարարումների վերաբերյալ

Թրամփը հայտնել է, որ ինքն ու Սի Ցզինպինը նամակներ են փոխանակել Չինաստանից Իրանին զենքի մատակարարումների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նամակներ են փոխանակել Պեկինի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին հաղորդումների վերաբերյալ, և Չինաստանի առաջնորդը, ըստ էության, ասել է, որ երկիրը «դա չի անում»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է CNN-ը։

Հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի գործողություններն Իրանում և Վենեսուելայում, ինչպես նաև Կուբայի հետ կապված մեկնաբանությունները, մասնավորապես, նավթի վերաբերյալ, փոխու՞մ են երկու առաջնորդների միջև հաջորդ ամիս կայանալիք հանդիպման դինամիկան, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ փոխում են։ Նա այնպիսի մարդ է, ով նավթի կարիք ունի։ Մենք՝ ոչ։ Նա այնպիսի մարդ է, որի հետ ես շատ լավ եմ լեզու գտնում. նա պարզապես ինձ մի գեղեցիկ նամակ է գրել: Նա պատասխանեց իմ գրած նամակին, քանի որ լսել էի, որ Չինաստանը զենք է տրամադրում, այսինքն՝ դուք դա տեսնում եք։ Ես նրան նամակ գրեցի՝ խնդրելով դա չանել, իսկ նա ինձ նամակ գրեց՝ ասելով, որ, ըստ էության, նա չի անում նման բան»:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ, ըստ CNN-ի, ԱՄՆ հետախուզությունը ցույց է տվել, որ Չինաստանը պատրաստվում է Իրանին նոր հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում՝ ըստ հետախուզության վերջին գնահատականներին ծանոթ երեք անձանց։

  • Կիսվել: