հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի

ԱՄՆ-ն և Ուկրաինան շուտով կստորագրեն Ուկրաինայից օգտակար հանածոների մատակարարումների վերաբերյալ եկամուտների բաշխման համաձայնագիրը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ՝ ամերիկյան ընկերությունների կողմից ուկրաինական էլեկտրակայանների սեփականատեր դառնալու հնարավորության շուրջ։

«Հիմա մենք խոսում ենք տարածքի մասին։ Խոսում ենք սահմանազատման գծերի մասին, խոսում ենք էլեկտրաէներգիայի, էլեկտրակայանների պատկանելիության մասին։ Ոմանք ասում են, որ ԱՄՆ-ն պետք է տեր կանգնի էլեկտրակայանին, քանի որ մենք ունենք այդ փորձը»,-նշել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պատվիրակությունը կիրակի հանդիպել է ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ, իսկ այսօր Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ քաղաքում՝ ռուս պաշտոնյաների հետ: Բանակցությունները կենտրոնացած են եղել Սև ծովում կրակի դադարեցման վրա, սակայն Թրամփը նշել է, որ այլ հարցեր նույնպես խնդրահարույց են, քանի որ նա պնդում է վերջ դնել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի եռամյա պատերազմին:

 

  • Կիսվել: