Թրամփը հայտարարել է, որ Նեթանյահուն պետք է շնորհակալ լինի ԱՄՆ-ին Իրանի հարցում գործադրած ջանքերի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է «դժվար մարդ», ինչպես նաև խիստ քննադատել է նրան այն հարձակումների համար, որոնք քիչ էր մնում տապալեին ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագիրը։ Թրամփն այս հայտարարություններն արել է The New York Times-ին տված հարցազրույցում։
«Նա շատ բարդ մարդ է, և, անկեղծ ասած, նա պետք է շատ շնորհակալ լինի մեզ», — ասել է նա հարցազրույցի ընթացքում։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելը երկու ժամ էլ չէր գոյատևի։



