երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե որևէ մեկը վճար կստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի ԱՄՆ-ն։

«Ես թույլ չեմ տա նրանց վճար գանձել։ Եթե որևէ մեկը դա անի, ապա դա մենք ենք լինելու», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Նա ընդգծել է, որ վճարման հարց Իրանի հետ բանակցություններում չի քննարկվում։

ԱՄՆ ղեկավարը նաև հերթական անգամ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ լիովին վերահսկում են Հորմուզի նեղուցը:

Նշենք, որ իրանական կողմ բազմիցս հերքել է Վաշինգտոնից եկող պնդումները Հորմուզի նեղուցի վերաբերյալ։

 

  • Կիսվել: