շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գրեթե վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն գրեթե վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Կիևին

Միացյալ Նահանգները գրեթե վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը մարտի 9-ին լրագրողների հետ զրույցում։

«Մենք գրեթե արել ենք (դա)», - ասել է նա՝ պատասխանելով Կիևին հետախուզական տվյալների փոխանցման դադարը վերացնելու պատրաստակամության մասին հարցին:

Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը «ցանկանում է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Ուկրաինան լրջորեն վերաբերվի» ստեղծված իրավիճակին լուծում գտնելու անհրաժեշտությանը։

«Անհրաժեշտ է համաձայնագիր կնքել, անհրաժեշտ է վերջ դնել մահերին», - հավելել է ԱՄՆ ղեկավարը։ 

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել էր Սպիտակ տուն՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ Լրագրողների ներկայությամբ զրույցի ընթացքում նրանց միջև ծագել է սուր վեճ, որի ժամանակ Թրամփը Զելենսկիին մեղադրել է ԱՄՆ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ հայտարարել, որ Ուկրաինայի ղեկավարը մոռացել է շնորհակալություն հայտնել Վաշինգտոնին Կիևին ցուցաբերված աջակցության համար: Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսը չեղյալ է հայտարարվել է, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի ստորագրումը տեղի չի ունեցել:

Օրերս ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու մասին։

 

  • Կիսվել: