Թրամփը հայտարարել է՝ Իսրայելին ոչ ձեռնտու գործարքի չի գնա Իրանի հետ
Ես Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չեմ կարծում, որ Բիբին (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն-խմբ.) անհանգստացած է։ Ես գործարք չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ։
Կան մարդիկ, ովքեր կնախընտրեին գործարք, և կան մարդիկ, ովքեր կնախընտրեին վերսկսել պատերազմը։ Կարծում եմ՝ Բիբին երկընտրանքի մեջ է այդ տարբերակների միջև»,-նշել է Թրամփը:


