Թրամփը հայտարարել է Իրանի վրա նախատեսված հшրվшծները չեղարկելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի վրա նախատեսված հարվածները։
«Քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են դրա հավանությունը, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այս երեկոյի համար նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները Իրանի դեմ»,-ասել է նա:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժգին հարվածներ կհասցնի Իրանին։
«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,-սոցցանցի իր էջում գրել է Թրամփը:



