Թրամփը հայտարարել է ԵՄ ավտոմեքենաների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին
Եվրոպական միությունից ներմուծվող մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների համար ԱՄՆ մաքսատուրքերը հաջորդ շաբաթ կհասնեն 25 տոկոսի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Թրամփի խոսքով՝ ԵՄ-ն չի պահպանում ԱՄՆ-ի հետ նախկինում կնքված առևտրային համաձայնագրի պայմանները։ Նա հավելել է, որ եթե եվրոպական ընկերությունները մեքենաներ և բեռնատարներ արտադրեն ամերիկյան գործարաններում, մաքսատուրքեր չեն գանձվի։
Իր հերթին Եվրախորհրդարանի առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավար Բերնդ Լանգեն խստորեն դատապարտել է Թրամփի հայտարարած մաքսատուրքերի բարձրացումը: «Այս վերջին քայլը ցույց է տալիս, թե որքան անվստահելի է ամերիկյան կողմը։ Այդպես չեն վարվում մտերիմ գործընկերների հետ։ Թրամփի պահվածքն անթույլատրելի է»,-ասել է նա:
Լանգեի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պատասխանի «առավելագույն հստակությամբ ու վճռականությամբ, ուժի դիրքերից»: «Մենք նախկինում էլ ենք տեսել նման կամայական քայլեր, նույնիսկ գործընկերների նկատմամբ։ ԵՄ-ն այժմ պետք է պահպանի հստակ և հաստատուն դիրքորոշումը»,-նշել է ԵՀ առևտրի հարցերով հանձնաժողովի ղեկավարը։


