չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ պատվիրակությունն արդեն ուղևորվում է Պակիստան՝ բանակցությունների

Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ պատվիրակությունն արդեն ուղևորվում է Պակիստան՝ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և խորհրդական Ջարեդ Քուշների գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունն ուղևորվում է Պակիստան և մի քանի ժամից վայրէջք կկատարի Իսլամաբադում։ Այս մասին Թրամփն ասել է New York Post-ին տված հարցազրույցում:

Ըստ Թրամփի՝ բանակցությունները, վստահաբար, կկայանան. «Այս պահին ենթադրում եմ, որ ոչ ոք խաղեր չի տալիս»։

ԱՄՆ նախագահն ընդգծել է՝ ԱՄՆ-ի հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Իրանը պետք է լիովին հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հավակնություններից։ Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպել Իրանի բարձրագույն ղեկավարության հետ, եթե բանակցություններում բեկում գրանցվի։

Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ եթե Թեհրանը չկատարի պահանջները կամ բանակցությունները տապալվեն, հետևանքները «գեղեցիկ չեն լինի», հատկապես երբ մոտենում է հրադադարի ավարտի ժամկետը։

 

  • Կիսվել: