հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը հաստատել է «Ալ Քաիդա»-ի ռումբերը ստեղծող Ալ Ասիրիի մահը

Թրամփը հաստատել է «Ալ Քաիդա»-ի ռումբերը ստեղծող Ալ Ասիրիի մահը

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Ալ Քաիդա»-ի ռումբերի գլխավոր ստեղծող Իբրահիմ Ալ Ասիրիի մահը, որը երկու տարի առաջ սպանվել է Եմենում՝ ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական գործողության ժամանակ, տեղեկացնում է AFP-ը։

Կարծիք կա, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ասիրին ստեղծել էր այն ռումբը, որն օգտագործվել էր 2009թ․ Ծննդյան տոնին ամերիկյան ինքնաթիռը ոչնչացնելու անհաջող փորձի ժամանակ։

«Միացյալ Նահանգները կշարունակեն հետապնդել Ալ Ասիրի նման ահաբեկիչներին այնքան ժամանակ, մինչեւ նրանք այլեւս սպառնալիք չներկայացնեն մեր մեծ ազգի համար»,-ասել է Թրամփը։

Ասիրիի մահվան մասին 2018թ․ օգոստոսին հայտնել էին ԱՄՆ ՊՆ աղբյուրները, սակայն սա նրա մահվան առաջին պաշտոնական հաստատումն է։

 

  • Կիսվել: