Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացված 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո Սպիտակ տան աշխատանքային խմբի և մունդիալի կազմկոմիտեի ղեկավար Էնդրյու Ջուլիանին բարձր է գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի դերն ու անձնական ներդրումը մրցաշարի կազմակերպման գործում։
Ջուլիանիի խոսքով՝ Թրամփը նպատակ էր դրել ոչ միայն ֆուտբոլը վերադարձնել Միացյալ Նահանգներ, այլև ստեղծել հսկայական ժառանգություն՝ միավորելով երկիրը ԱՄՆ-ի հիմնադրման 250-ամյակի համատեքստում։
Սպիտակ տան պաշտոնյան հիշել է Թրամփի հանձնարարությունը՝ դարձնել այս մրցաշարը պատմության մեջ լավագույնը, և նշել, որ երկրորդ նախագահական ժամկետի սկզբում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ մրցաշարն ամենամասշտաբային, անվտանգ և հյուրընկալ ձևաչափով անցկացնելու համար։ Ջուլիանիի համոզմամբ՝ միայն Թրամփի փորձն ու մանրուքների նկատմամբ ուշադրությունն են կարողացել նման բարձր չափանիշներ սահմանել այս առաջնության համար։



