Թրամփը գիտակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը. Քելլոգ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը և արդյունավետ չի համարում նրանմեկուսացնելու փորձերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նա ընդգծել է, որ Թրամփը դիտարկում է ուկրաինական ճգնաժամը «ինչպես մարդկային, այնպես էլ ամերիկյան ռազմավարության տեսանկյունից»։
Ելույթ ունենալով ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված առցանց սեմինարում՝ նա ասել է. «Այս հակամարտությունում Թրամփի ավելի լայն ռազմավարությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ Միացյալ Նահանգները պետք է վերականգնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ»:
Քելլոգը նաև հավելել է, որ «Ռուսաստանի շարունակվող մեկուսացումը և նրա հետ փոխգործակցության բացակայությունն այլևս արդյունավետ կամ կայուն ռազմավարություն չեն»: