Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի սահմանած պատժամիջոցները։ Ըստ այդմ՝ երկարաձգվում է նաև ռուսական ակտիվների արգելափակումը։
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ խոսքը 2021 թվականի ապրիլի 15-ի գործադիր հրամանի մասին է, որը Բայդենի վարչակազմը բազմիցս ընդլայնել և երկարաձգել է։
ԱՄՆ կառավարությունն ի սկզբանե պատժամիջոցներ սահմանեց ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ներգրավված են եղել կիբերհարձակումների, ԱՄՆ-ի և այլ ընտրություններին միջամտության, ԱՄՆ քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպես նաև պատժամիջոցներից խուսափելու ֆինանսական և այլ գործողությունների մեջ: