չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թրամփը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ նախկինում սահմանված մի շարք պատժամիջոցներ: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից։

Նշվում է, որ հակառուսական սահմանափակումները երկարաձգվել են՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Այս որոշումը վերաբերում է, մասնավորապես, պատժամիջոցներին, որոնք նախկինում սահմանել են ԱՄՆ նախագահներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը և Թրամփը՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։

Հաղորդվում է նաև, որ Թրամփը հայտարարել է, որ պատժամիջոցները կերկարաձգվեն 2025 թվականի մարտի 6-ից հետո։

Ավելի վաղ Թրամփը բացառել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը՝ մինչև Ուկրաինայում պատերազմի ավարտի խաղաղ համաձայնագրի կնքումը:

  • Կիսվել: