շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Թրամփը երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Թրամփը երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը՝ պահպանելով Ռուսաստանին առնչվող նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մուտք գործելու արգելքը: Այս մասին Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել, հետևաբար, մեկ տարով երկարաձգում եմ Ռուսաստանի նկատմամբ արտակարգ դրության ռեժիմը և արտակարգ լիազորությունները՝ ԱՄՆ նավահանգիստներում Ռուսաստանին առնչվող նավերի կայանման և տեղաշարժի կարգավորման վերաբերյալ՝ 10371 հռչակագրում շարադրածի համաձայն»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2022 թվականի ապրիլի 21-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապ ունեցող նավերին արգելվում է մուտք գործել ամերիկյան նավահանգիստներ։

  • Կիսվել: