երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։ Հունվարի 21-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նաև հույս է հայտնել, որ իր շփումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ «շատ շուտով» կկայանա։

Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան նոր վարչակազմը կշարունակի՞ զենք մատակարարել Կիևին, թե՞ դիտարկում է մատակարարումներն ամբողջությամբ դադարեցնելու հնարավորությունը։

«Մենք կուսումնասիրենք դա: Մենք կապի մեջ ենք (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկիի հետ: Մենք շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ: Կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Թրամփը, որը հունվարի 20-ին երդվել է որպես ԱՄՆ 47-րդ նախագահ: 

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ եվրոպական երկրները պետք է զգալիորեն մեծացնեն Կիևին աջակցելու ծախսերը։

«Սա նրանց ավելի շատ է վերաբերում, քան մեզ, մեր միջև օվկիանոս կա», - հավելել է Թրամփը՝ մեջբերելով այն տվյալները, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ն իր նախորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք 200 միլիարդ դոլար ավելի է ծախսել Ուկրաինային օգնության վրա, քան ԵՄ-ն։ 

«Ի՞նչ է՝ մենք հիմա՞ր ենք։ Կարծում եմ՝ դրա պատասխանն է՝ այո, որովհետև նրանք, հավանական է, այդպես են կարծում», - ասել է Թրամփը՝ կրկնելով իր այն պնդումը, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պաշտպանական ծախսերը հասցնեն իրենց ՀՆԱ-ի 5%-ին։

 

  • Կիսվել: