Թրամփը չի բացառել, որ մինչև իր նախագահական ժամկետի ավարտը կարող է Գրենլանդիան վերցնել «վերահսկողության տակ»
Թրամփը չի բացառել, որ իր նախագահական ժամկետի ավարտից առաջ Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Այսպես նա արձագանքել է լրագրողի «կանխատեսմանը», որը հնչեցվել էր հարցազրույցի ընթացքում։ Այս մասին փոխանցում է rbc.ru-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Real America's Voice-ին տված հարցազրույցում փաստացի չի բացառել, որ իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին Գրենլանդիան կհայտնվի ԱՄՆ-ի վերահսկողության տակ։
Հաղորդավար Սթիվ Գրուբերը հիշեցրել է Գրենլանդիայի ապագայի վերաբերյալ իր «կանխատեսումը», ըստ որի՝ մինչև Թրամփի նախագահական պաշտոնից հեռանալը կղզին գտնվելու է «մեր օպերատիվ վերահսկողության ներքո»։
«Այո՛, դուք ճիշտ կլինեք, եթե այդպիսի խաղադրույք կատարեք։ Գրենլանդիան շատ կարևոր է՝ մեր տեսանկյունից, ոչ թե նրանց [Դանիայի],-ասել է Թրամփը։



