շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին

Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին

ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիս է անցկացրել, անդրադարձել Իրանի շուրջ զարգացումներին: Դոնալդ Թրամփը նշել է, որ տեղի ունեցողը ոչ թե պատերազմ է, այլ ռազմական հակամարտություն:

«Դա մեծ խնդիր չէ Միացյալ Նահանգների համար»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը: Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը մեծ հաջողությունների է հասել,և չի բացառել, որ առաջիկայում կարող են կրկին հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին. այժմ ուշադիր հետևում են Հորմուզի նեղուցում իրավիճակին:

ԱՄՆ նախագահը պնդել է, որ այն բաց է նավթատարների անցման համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ ջրային միջանցքին այլընտրանքներ են հայտնվում:

«Այս պահին խողովակաշարեր են կառուցվում։ Օրինակ՝ Սիրիայով: Հորմուզի նեղուցն այլևս այն չէ, ինչ նախկինում էր»,- մանրամասնել է Թրամփը։

Նա նաև գոհունակություն է հայտնել, որ Պեկինն իր խնդրանքվ չի միջամտում իրանական ճգնաժամին։ Թրամփը տեղեկացրել է, որ առաջիկայում կընդունի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին:

Եզրափակելով՝ Թրամփը հայտարարել է՝ դեռ չգիտի՝ երբ կավարտվի պատերազմը, սակայն կցանկանար հասնել այնպիսի հանգուցալուծման, որ հաջորդ վարչակազմին այդ խնդիրն այլևս չանհանգստացներ:

Վերջին օրերին Միացյալ Նահանգները և Իրանը վերսկսել էին փոխադարձ հարվածները: Լուրեր են շրջանառվում, որ իրանական կողմը կրկին հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ: Ըստ իշխանությունների՝ ՀՕՊ ուժերին հաջողվել է չեզոքացնել դրանք:

  • Կիսվել: